Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի կատարումը նվիրվեց 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին
![]() Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում ներկայացրեց հերթական սիմֆոնիկ համերգը, որը ղեկավարում էր նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանի առիթով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց կոմպոզիտորի սիմֆոնիկ ստեղծագործություններից։ Ալեքսանդր Սպենդիարյանը հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է։ Մեծ է կոմպոզիտորի ավանդը նաև Հայաստանում առաջին սիմֆոնիկ նվագախմբի ստեղծման գործում։ Համերգային ծրագրի մեկնարկին ներկայացվեց կոմպոզիտորի երկար տարիներ չհնչած Կոնցերտային նախերգանքը, այնուհետև՝ «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, որը Սպենդիարյանը գրել է 1905թ. Ղրիմում՝ Մ. Լերմոնտովի համանուն պոեմի մոտիվներով: Այն նվիրված է կոմպոզիտորի մորը: Առաջին անգամ ստեղծագործությունը կատարվել է Պետերբուրգում 1905թ․ հեղինակի ղեկավարությամբ: Համերգի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ներկայացրեց Երվանդ Երկանյանի թիվ 7 սիմֆոնիայի պրեմիերան։ Այս տարին հոբելյանական է նաև Երվանդ Երկանյանի համար. նշվում է կոմպոզիտորի 70-ամյակը։ Համերգային երեկոյի ընթացքում ներկայացված թիվ 7 սիմֆոնիայի կատարումը կոմպոզիտորը և դիրիժորը նվիրեցին 44-օրյա պատերազմում նահատակված հերոսների հիշատակին։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի հաջորդ համերգը տեղի կունենա մայիսի 22-ին՝ ժամը 19։30, Արամ Խաչատրյան համերգասրահում։ ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

