Հայաստանում ԱԹՍ-ներ կսարքեն. երբ և որտեղ կբացվի առաջին լաբորատորիան
![]() Հունիսին Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում կբացվի «Արմաթ» լաբորատորիաներից առաջինը, որտեղ 15-18 տարեկան երիտասարդները կսովորեն ԱԹՍ-ներ պատրաստել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում հայտնել է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։ «Ուսումնական ծրագիրը, որով դասընթացներն անցկացվելու են, մենք վերամշակել ենք և ավելի ժամանակակից դարձրել, սարքավորումներն էլ ենք թարմացրել։ Արդեն 12 խմբավար ենք վերապատրաստել»,- ասել է նա։ «Արմաթ» լաբորատորիաները հիմնականում բացվելու են Հայաստանի մարզկենտրոններում և մեծ քաղաքներում, բայց դրանք հասանելի են լինելու նաև մոտակա համայնքների սաների համար»,- նշել է Քասարջյանը։ Ծրագրի առաջին 8 լաբորատորիաները բացվելու են մասնավոր հատվածի՝ Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամի, տարբեր անհատների և կազմակերպությունների կողմից տրամադրված նվիրատվությունների շնորհիվ։ Ծրագրի հեղինակներն այժմ կառավարության հետ քննարկում են մնացած լաբորատորիաների բացման նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու հարցը։ Նշենք, որ «Արմաթ» դպրոցական լաբորատորիաները Հայաստանում բացվել են 2011 թվականից՝ Միության և ոլորտային ձեռնարկությունների աջակցությամբ։ Լաբորատորիաներում դասավանդվում են ծրագրավորման, ինչպես նաև ինժեներիայի (ռոբոտաշինության, պլաստմասայի, փայտի ու մտեաղի մշակման) հիմունքներ։ Այժմ գործում են արդեն մի քնաի հարյուր այդպիսի լաբորատորիա՝ ՀՀ–ում, Արցախում ու Ջավախքում։ Միջազգային համագործակցության շրջանակում ծրագիրը գործում է նաև Հնդկաստանում, Բանգլադեշում ու Եթովպիայում։ |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
