«Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է». Տիգրան Ավինյան
![]() ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կառավարության այսօրվա որոշումը գիտության ոլորտում հիմնարար փոփոխություն է, որով էականորեն վերանայվում են գիտաշխատողների բազային աշխատավարձերը: Եթե 2021թ. բազային աշխատավարձի ֆոնդը նախնական հաշվարկով կազմում է շուրջ 4 մլրդ դրամ, ապա 2022-2025թթ. այն կազմելու է համապատասխանաբար՝ մոտ 7.7 մլրդ, 10 մլրդ, 12.4 մլրդ և 14.4 մլրդ դրամ: Ի դեպ, 2010թ. ի վեր գիտաշխատողների բազային աշխատավարձերի ֆոնդի վերանայում տեղի չէր ունեցել: Եթե, օրինակ, 2021թ. գլխավոր գիտաշխատողի բազային միջին աշխատավարձը կազմում է 138 հազար դրամ, ապա փոփոխությունների արդյունքում՝ 2022թ. հունվարից գլխավոր գիտաշխատողը կստանա նվազագույնը 367 հազար դրամ: Հետագա տարիներին բազային նվազագույն աշխատավարձը, շարունակաբար աճելով, 2025թ. հունվարի դրությամբ կհասնի 553 հազար դրամի: Նշյալ թվերը վերաբերում են բազային աշխատավարձերին, իսկ արդյունավետ աշխատող գիտնականները, բացի բազային աշխատավարձից, մասնակցելով թեմատիկ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին, հավելյալ գումարներ կարող են ստանալ: Սա հստակ ուղերձ է, որ գիտությունը Հայաստանում ունի ապագա և կառավարությունը հանձնառու է՝ ապահովելու գիտնականի կենսամակարդակի և աշխատանքի պայմանների բարելավումը»: |

Նախիջևանի Օձասար լեռան վրա հայտնաբերվել է ուրարտական արքաների կորսված սեպագիր արձանագրությունը (տեսանյութ)
154Երեկ, 19:48
Ստեղծվել է լոլիկի նոր տեսակ՝ պոպկորնի հոտով
45902.06.2026, 00:35
Նախկինում անհայտ թիթեռների տեսակին անվանակոչել են Հռոմի պապ Լևոն 14-րդի պատվին
72624.05.2026, 00:46
Արհեստական բանականությունը վերականգնել է Վեզուվի զոհերից մեկի վերջին հուսահատ քայլը (լուսանկար)
92618.05.2026, 00:37
Նորվեգացի տղամարդը մեկուկես հազար տարեկան սրի պատյանի ոսկե զարդ է գտել
55117.05.2026, 18:46
Լրագրողներն ուսումնասիրում են ՀԴԲ-ի գաղտնազերծած տվյալները ՉԹՕ-ների վերաբերյալ
62709.05.2026, 21:06
