Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը հանդես կգա համերգով
![]() Մայիսի 27-ին, ժամը 19:00-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում համերգով հանդես կգա Հայաստանի գուսանական և ժողովրդական երգի պետական անսամբլը: Երեկոյի ընթացքում կհնչեն Սայաթ-Նովայի, Հավասու, Էդգար Հովհաննիսյանի, Ալեքսեյ Հեքիմյանի, Վլադիլեն Բալյանի, Գևորգ Մանասյանի և այլ երգահանների ստեղծագործությունները: Նշենք որ անսամբլի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորն է կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գևորգ Մանասյանը: Անսամբլի խմբավարն է մեներգչուհի, ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր Լաուրա Մամյանը: Կոնցերտմայստերն և մեներգիչն է Աշոտ Վարդանյանը: Որպես մեներգիչներ հանդես են գալիս միջազգային մրցույթների դափնեկիրներ Մարգար Եղիազարյանը, Գայանե Սիմոնյանը, Էդգար Դանիելյանը, Հասմիկ Մկրտչյանը, Արսեն Համբարյանը, Դավիթ Սեդրակյանը, Գևորգ Մարգարյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
