Կհնչեն Ալեքսանդր Սպենդիարյանի և Երվանդ Երկանյանի ստեղծագործությունները
![]() Մայիսի 17-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կկատարի Ալեքսանդր Սպենդիարյանի Կոնցերտային վալսը, Կոնցերտային նախերգանքը, «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը, ինչպես նաև Երվանդ Երկանյանի Թիվ 7 սիմֆոնիան, որը կհնչի առաջին անգամ։ Համերգը կղեկավարի Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Հիշեցնենք, որ մայիսի 4-ից 22-ը Երևանում անցկացվում է Հայ կոմպոզիտորական արվեստի 12-րդ փառատոնը, որի նպատակն է հայ դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների տարածումն ունկնդրի լայն շրջանակներում, հայ կոմպոզիտորների սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների ձայնագրումը, տեսագրումը, նոտաների թվայնացումը և պահպանումը: Փառատոնը նաև հնարավորություն է ստեղծում հայ երիտասարդ կոմպոզիտորների ստեղծագործությունների հնչեցման համար: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
