Ադրբեջանի մշակույթի նախարարությունը պարզաբանել է՝ ինչ աշխատանքներ են տարվում սուրբ Ղազանչեցոցում
![]() Վերականգնումն ու շինարարությունը Շուշիում իրականացվում են նախնական ճարտարապետական ոճին համապատասխան՝ նպատակ ունենալով քաղաքը վերադարձնել իր պատմական տեսքին»,- ադրբեջանական AzerTac-ին ասել է հակառակորդ երկրի մշակույթի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Մերիամ Գաֆարզադեն: Ըստ նրա՝ այդ աշխատանքների շրջանակներում ընթացքի մեջ է նաև Ղազանչեցոց եկեղեցու վերականգնումը. «Ինչպես պատմության և մշակույթի մյուս բոլոր հուշարձանները, այնպես էլ եկեղեցին, վերականգնվելու է իր գեղարվեստական և գեղագիտական բնույթին համապատասխան՝ հիմնվելով պատմական փաստաթղթերի և արխիվային նյութերի վրա: Հուշարձանը կվերականգնվի իր նախնական տեսքով»,- ասել է նա: Նշենք, որ եկեղեցու հին տեսքն այն էր, ինչ-որ կար՝ մինչև այն ադրբեջանցիների կողմից քանդելը՝ հայկական քրիստոնեական գմբեթի տեսքով։ Եկեղեցու ամենահին նկարներն ապացուցում են այդ փաստը, սակայն ադրբեջանցիները հիմնվում են 1910-ի վերջին քաղաքում հայերի կոտորածներից հետո վերափոխված գմբեթի տեսքի վրա։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
