Երևան`   +16 °C
Այսօր`   Հինգշաբթի, 01 հոկտեմբերի, 2026 թ.

«Հայկական եկեղեցին վերածվում է ռուսական եկեղեցու»․ Հայկ Մարտիրոսյան

293
Երեքշաբթի, 04 մայիսի, 2021 թ., 09:36
«Հայկական եկեղեցին վերածվում է ռուսական եկեղեցու»․ Հայկ Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ղազանչեցոցի վրայից հանվել են բուն հայկական գմբեթները: Հայկական եկեղեցին վերածվում է ռուսական եկեղեցու:
Դադիվանք արգելվել է ուխտավորների մուտքը:
Ռուսական «խաղաղապահների» կողմից վերահսկվող տարածքներում և նրանց հայացքի ներքո՝ այդ թվում և դրոնների, հիմնահատակ ոչնչացվում է հայկական ողջ մշակութային ժառանգությունը:
Երկու վանքերին զուգահեռ՝ «անձնական պաշտպանության» տակ է նաև ողջ Հայաստանը:
Հ.Գ. Այսպես կոչված, «Փաստերի ստուգման հարթակ»-ը չի ուզո՞ւմ արդյոք այս մի անհերքելի փաստն էլ հերքել»: