«Վտանգված է թշնամու վերահսկողության տակ անցած մոտ 2000 հուշարձան». ԱՀ ԿԳՄ նախարար
![]() «Ադրբեջանը հայկական մշակութային ժառանգության ոչնչացման, այն նենգափոխելու ինստիտուցիոնալ քաղաքականություն է վարում»,- այսօր «Արցախի վտանգված ժառանգությունը. մարտահրավերների հանգույցում» խորագրով համաժողովի ժամանակ, հայտարարեց Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարար Լուսինե Ղարախանյանը։ Նախարարի խոսքով՝ վտանգված է Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մոտ 2000-ի հասնող հուշարձանների ճակատագիրը: «Վտանգված է 13 վանական համալիրի, 122 եկեղեցու, 52 ամրոցի, 523 խաչքարի և 4 մատուռի ճակատագիր: 127 դպրոցական գրադարան՝ 617 հազար գրքով և 3 շրջանային գրադարան՝ 68 հազար 398 գրքային ֆոնդով մնացել է օկուպացված տարածքներում»,- ասաց Ղարախանյանը: «10 պետական և 2 մասնավոր թանգարան է մնացել օկուպացված տարածքներում՝ 20 000 նմուշով, որոնցից են Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան թանգարանը՝ 7 680 ցուցանմուշով և այլ թանգարաններ»,- հավելեց նախարարը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
