«Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր. նրա արձանը պետք է հեռացվի». բողոքի ակցիա
![]() «Երևանի այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության ղեկավար Սոնա Աղեկյանի գլխավորությամբ այսօր բողոքի ակցիա է տեղի ունեցել Հայաստանում Հնդկաստանի դեսպանատան դիմաց՝ մերժելով Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը՝ Մարգարյան-Հալաբյան փողոցների խաչմերուկում գտնվող այգում: «Մեր մայրաքաղաքում տեղադրվել է Աթա Թուրքի դաշնակից և Հայոց Ցեղասպանությունը մերժած Գանդիի արձանը: Գանդին սպանվել է հնդիկ ազգայնականի կողմից, որովհետև այլասերված էր։ Այս արձանը, որն այստեղ գտնվում է և տեղափոխվել է Հնդկաստանի Հանրապետության ջանքով և ծախսով, նույնպես կոտրված է և նորոգված տարբերակով: Այն պետք է հեռացվի»,- ասաց Ս. Աղեկյանը: Ակցիայի մասնակցների խոսքով՝ Գանդիի արձանը պետք է տեղադրվեր ոստիկանության շենքի դիմաց. «Բոլորին հայտնի են Գանդիի՝ անկախության համար ոչ բռնի պայքարի մարտավարության երկու ձևերը՝ չհամագործակցություն և քաղաքացիական անհնազանդություն»,- ասացին նրանք: Սոնա Աղեկյանը բաց նամակով դիմեց Հայաստանում Հնդկաստանի դեսպանին: Մանրամասները՝ տեսանյութում: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

