Այսօր Հայ կինոյի օրն է
707
Ուրբաթ, 16 ապրիլի, 2021 թ., 10:20
![]() Ազգային ժողովն ապրիլի 16-ը հռչակել է Հայ կինոյի օր: Կինեմատոգրաֆիստների միությունը Կինոյի տան մեծ դահլիճն այսօր տրամադրում է դպրոցականներին՝ դիտելու հայկական ֆիլմեր մեծ էկրանին, հանդիպելու ֆիլմ ստեղծողների հետ, խոսելու, քննարկելու, որպես հիշատակ՝ լուսանկարվելու: Ժամը 16:00-ին կինոպրեմիերա է: Ցուցադրվելու է մուլտիպլիկատոր Գայանե Մարտիրոսյանի «ԱՐԵԳՆԱԶԱՆ. Հեքիաթների աշխարհում» ֆիլմը, որից հետո կկայանա հանդիպում ռեժիսորի հետ: Իսկ ժամը18:00-ին կցուցադրվի մեր լավագույն մանկական ֆիլմերից մեկը՝ «ԱՆԻԿՈ»-ն, որի պրեմիերան կայացել է 2019 թվականի վերջերին: Ֆիլմը չարաճճի աղջկա, նրա պապիկի, ամառային արձակուրդների մասին է: Ֆիլմի ցուցադրությունից հետո դպրոցականները կհանդիպեն ֆիլմի ռեժիսոր Աննա Հարությունյանի հետ: Մուտքն ազատ է: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
