Եվրոպայի առաջնությունում Հայաստանը 3-րդն է երկամարտի արդյունքներով
![]() Մոսկվայում անցկացված ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը երկամարտի մեդալային հաշվարկում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը։ Մեր մարզիկները Հայաստան կվերադառնան 2 ոսկե, 2 արծաթե և 4 բրոնզե մեդալներով։ Առաջին տեղում Ուկրաինան է՝ 4 ոսկե, 1-ական արծաթե և բրոնզե մեդալներ, երկրորդ տեղում Բուլղարիան է՝ 3-ական ոսկե և արծաթե, 1 բրոնզե մեդալով: Մեր հարևանները թեպետ առաջին տասնյակում են, բայց զիջում են Հայաստանին․ Վրաստանի հավաքականը 4-րդ, Թուրքիայինը՝ 7-րդ, Ադրբեջանինը 10-րդ տեղում է։ Թիմային հաշվարկում Հայաստանի հավաքականը 5-րդն է՝ 23 մեծ ու փոքր մեդալներով: Այստեղ առաջին երկու տեղերն անփոփոխ են՝ Ուկրաինա և Բուլղարիա, երրորդ տեղում Ռումինիան է։ Թիմային հաշվարկում հարևան Վրաստանի հավաքականը 1 հորիզոնականով առաջ է անցել՝ զբաղեցնելով 4-րդ տեղը։ |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
