Թատերական մի շարք գործիչներ արժանացել են Երևանի քաղաքապետի պարգևների
![]() Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հյուրընկալել է թատերարվեստի մի շարք գործիչների: Շնորհավորելով մասնագիտական օրվա՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ՝ քաղաքապետը շնորհակալություն է հայտնել նրանց մշակութային հարուստ ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար: Հայկ Մարությանը նաև վստահեցրել է, որ Երևանի քաղաքապետարանը շարունակելու է բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են համայնքապատկան թատրոնների զարգացմանը, վերազինմանն ու վերանորոգմանը։ Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ, բարձր վարպետության և թատերարվեստի զարգացման գործում ունեցած վաստակի համար Երևանի քաղաքապետը ոսկե մեդալով է պարգևատրել բեմադրիչ, Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանին և դերասան, «Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Նավասարդյանին: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12






