«Մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում». Դանիել Իոաննիսյան
![]() «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյա՛ն, գիտության ֆինանսավորման հետ կապված ասյօրվա որոշումը ողջունելի է, բայց մի կարևոր բան կա, որ ձեր կառավարությունում, ոնց որ, չի գիտակցվում: Հայաստանում ինժիներիա և բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն չի զարգանա, եթե չունենանք ֆունդամենտալ գիտություն: Գիտահեն արտադրանք տվող ինժիներներ պատրաստելու ու ունենալու համար պետք են ֆունդամենտալ գիտնականներ: Ինժիները, ինչ-որ էապես նոր բան ստեղծելու համար, պետք է ունենա ֆունդամենտալ գիտելիքներ, որոնք կարող է ստանալ միմիայն արդի գիտության մեջ աշխատող գիտնական-դասախոսից, իսկ այդպիսի դասախոսներ ունենալու համար պետք է գիտական համայնք: Իզուր չէ, որ Հայաստանում IT ոլորտի ամենալուրջ հաջողություններն ունեցել են ոչ թե ինժիներական, այլ հենց ֆունդամենտալ գիտության ոլորտի մասնագիտություններ ունեցողները (հիմնականում՝ ֆիզիկոսները): Հ. Գ. Հայաստանի զարգացման միակ ու անայլընտրանք ճանապարհն է գիտության ու, որպես ածանցյալ, ինտելեկտուալ արդյունաբերության զարգացումը»: |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
