Ուրարտական շրջանի նոր գտածոներ՝ «Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում
![]() Ուրարտական շրջանի նոր գտածոներ են հայտնաբերվել «Կարմիր բլուր»-ի հարակից տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը: «Սափորի մի բեկոր է՝ հորադիր գծանախշներով և փայլանախշերով: Ունենք նաև ուրարտական թասի, տեղական սափորների տարբեր բեկորներ: Հիմնականում մեր գտած նյութը թվագրվում է Ք.ա 7-րդ դարով, որոշ նմուշներ՝ Ք.ա. 7-6-րդ դարերի են»,-պատմում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը: Արդեն մի քանի օր է՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Կարմիր բլուր» հնավայրի հարակից տարածքում պեղումներ են սկսվել: Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի Արգավանդ-Շիրակ հատվածի շինարարության ընթացքում խեցեղեն բեկորները մասնագետների աչքից չէին վրիպել ու աշխատանքներն անմիջապես դադարեցվել էին: ԿԳՄՍ նախարարությունը հրատապ պեղումներ սկսելու թույլտվություն տվեց: «Վերին հատվածում ունենք կառույցի հետքեր: Դա է հուշում քարերի շարվածքը: Եթե ուշադիր նայենք՝ տեսնում ենք 3 քար, որոնք շարված են մի ուղղությամբ: Սա կարող է լինել դամբարան, պատ կամ այլ կառույց: Մարդիկ, իհարկե, կնայեն ու չեն հասկանա, բայց դա հնագիտական առումով կարևոր է շատ»,-ասում է Միքայել Բադալյանը: Ամեն օր խմբին միանում են նոր կամավորներ: Տարբեր տարիքի ու մասնագիտության տեր այս մարդկանց համախմբել է սերը քաղաքի ու նրա պատմության հանդեպ: Հնագետների ցուցումով կամավորներն իրենց առաջին պեղումներն են անում: Սանտիմետր առ սանտիմետր հողաշերտից բացվում են հնագույն պատմության նոր շերտերը: «Շերտ առ շերտ ստուգում ենք հողի խտությունը, կարծրությունը: Երբ հողի գույնը փոխվում է, ապա հնարավոր է նաև իրավիճակի փոփոխություն լինի»,- նշում է Միքայել Բադալյանը: Նոր ճանապարհին հարող հատվածում պեղումները կշարունակվեն: Այս տարի պեղումներ կարվեն նաև հնավայրի գլխավոր մուտքից աջ ընկած հատվածում: Արարատյան թագավորության ժամանակաշրջանի պատն առաջինը նկատել են հնավայրի աշխատակիցները: «Երևում է պատի արտաքին հատվածը, որը մոտ 2 մետր լայնություն ունի և շարունակվում է: Այստեղ, ըստ երևույթին, ինչ-որ նոր թաղամաս կամ պարսպաշարեր կան: Եթե այստեղ բացվեն 1.5 մետրանոց պատեր, ապա հնարավոր է արտակարգ գտածոներ գտնենք»,-ընդգծում է «էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրենը: Տարածքում մեր նկարահանող խմբի գտած սեպանախշերով խեցեղենի բեկորը կհամալրի թանգարանի հավաքածուն. քիչ հանդիպող բացառիկ նմուշ է: «Կարմիր բլուր» հնավայրն աշխարհին նոր ու հետաքրքիր դեռ շատ բացահայտումներ կարող է անել ու պատմել ավելին, քան այսօր գիտենք, նաև դառնալ հնագիտական զբոսաշրջության զարգացման կենտրոն»: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
