Արդբեջանցի բռնցքամարտիկները չեն ներկայացել Հայաստանի մարզիկների հետ մարտերին
![]() Բռնցքամարտի հայկական ազգային ֆեդերացիայի մամուլի ծառայությունը տեղեկացնում է․ «5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում: Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթեց ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանը առավելության հասավ Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի Իլյա Մելնիչյուկի նկատմամբ: Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին»: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
