«Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումները պատրաստ են կլինիկական փորձարկումների». Հակոբ Արշակյան
![]() ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկական արտադրության թոքերի արհեստական շնչառության սարքավորումներն ամբողջությամբ պատրաստ են կլինիկական փորձարկումների, սերտիֆիկացման և արտադրության համար։ Նախորդ տարի կառավարության ծրագրի շրջանակներում ինժեներական ասոցիացիայի հետ համատեղ մեկնարկեց Հայաստանում թոքերի արհեստական շնչառության սարքերի մշակման գործընթացը։ Ներկայացված սարքը բարդ ինժեներական համակարգ է, որն ամբողջությամբ կառուցում է պացիենտի շնչառական ապարատի մաթեմատիկական մոդելը և համապատասխան ալգորիթմների միջոցով անհրաժեշտ ծավալներով փոխարինում է շնչառական համակարգին։ Ամերիկյան NASA JPL լաբորատորիայի հետ համագործակցության արդյունքում կարող եք տեսնել, որ սարքերի 5 օրինակներ արդեն պատրաստ են և անցնում են փորձարկումներ հետագայում սերտիֆիկացվելու և արտադրվելու նպատակով։ Շնորհավորում եմ «Ինժեներական ասոցիացիային», «Ինժեներական քաղաքին», «ԵԻԱ ինժեներինգ» ընկերությանը և հայկական ինժեներական համայնքին՝ արձանագրված հաջողության համար։ Հուսանք, որ այն կվերածվի իսկական արտադրության և Հայաստանում զարգացում կապրի բժշկական սարքաշինությունը»։ |

Հնագետները Եգիպտոսում մումիաների բերանում դրված ոսկե լեզուներ են հայտնաբերել (լուսանկար)
67113.07.2026, 22:53
Վիրահատություն և անզգայացում 400 տարի առաջ. չինական դամբարանում ուշագրավ գաղտնիք է բացահայտվել
75513.07.2026, 03:19
Բրիտանացի երկրաբանի կողմից հայտնաբերված ոսկորը ճանաչվել է որպես Անտարկտիդայում հայտնաբերված դինոզավրի առաջին մնացորդը
49312.07.2026, 23:41
Ուրուգվայում հայտնաբերվել է ավելի քան 80 միլիոն տարի ապրած դինոզավրի նոր տեսակ (լուսանկար)
76512.07.2026, 20:39
Մարսի կեղևի խորքերում հայտնաբերվել են երկար և ճյուղավորված «մագմայի գետերի» հետքեր
49506.07.2026, 00:36
Գիտնականները վերստեղծել են 70 միլիոն տարի առաջ ապրած դինոզավրի բույնը (տեսանյութ)
80905.07.2026, 20:58
