Տեղի կունենա Էդուարդ Հայրապետյանի 4-րդ սիմֆոնիայի պրեմիերան
![]() Անվանի կոմպոզիտոր Էդուարդ Հայրապետյանը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին և Սերգեյ Սմբատյանին է նվիրել է իր 4-րդ սիմֆոնիան։ Սիմֆոնիայի պրեմիերան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կներկայացվի մարտի 28-ին՝ ժամը 19.30, նվագախմբի ֆեյսբուքյան էջով՝ առցանց։ Մաեստրո Հայրապետյանը նկատում է, որ իր այս սիմֆոնիայում ներկայացված է պայքարի մի թատերաբեմ, որտեղ երաժշտական թեմաները, մոտիվները, կերպարներն ունեն իրենց ուրույն դերը։ 4-րդ սիմֆոնիան հեղինակն անվանում է երաժշտական տարեգրություն, որտեղ արտահայտված են տարիների կուտակումները, այն ամբողջ էմոցիան, որ ապրել ու զգացել է։ Եվ այդ հույզերն արտացոլվել ու ամփոփել են երաժշտական բարդագույն՝ սիմֆոնիկ ժանրում։ Մաեստրոն ընդգծում է, որ մեծ ճանապարհ են անցել Սիմֆոնիկ նվագախմբի հետ, ինչի արդյունքը հենց այս ստեղծագործությունն է։ «Նվագախմբի և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի արվեստում միշտ համարձակություն կա, ինչն ինձ էլ է ոգևորում։ Այս սիմֆոնիան կյանք ստացավ նվագախմբի և դիրիժորի մեծագույն աշխատանքի ու ներդման շնորհիվ»,- ասում է Էդուարդ Հայրապետյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
