Խաչատրյանի 17-րդ միջազգային մրցույթը կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ
![]() Հունիսի 6-ին՝ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան օրը‚ կմեկնարկի նրա անունը կրող միջազգային մրցույթը։ Այն այս տարի կանցկացվի դիրիժորություն մասնագիտությամբ։ Միջազգային երաժշտական այս ստուգատեսի նպատակն է բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտներին‚ ինչպես նաև աշխարհում է՜լ ավելի հանրայնացնել հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի արվեստը։ Նախընտրական լսումների փուլը հաղթահարած դիրիժորներն իրենց վարպետությունը կներկայացնեն՝ ղեկավարելով Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը‚ որը մրցույթի պաշտոնական նվագախումբն է։ Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև 2021թ. մայիսի 10-ը մրցույթի մասնակցության հայտը կարող են լրացնել հետևյալ հղմամբ։ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Տարեցտարի ընդլայնվում են մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ու աշխարհագրությունը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Մրցույթին դիմելու կարգի մասին և այլ տեղեկություններ կարելի է ստանալ Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ: ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

