«Թուրքերը մեզնից առավել սիրել են մեր հող-հայրենին և ոչինչ չեն խնայել յուրացնելու համար». պատմաբան
![]() Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «1919 թ․ օգոստոսի 28-ին Բաքվի «Азербайджан» օրաթերթը հրապարակել է «Մուսավաթ» («Հավասարություն») կուսակցության ու ԱԿՄՀ (Արեւելակովկասյան մուսուլմանական հանրապետության /Ադրբեջան/) հիմնադիր Մեհմեդ Էմին Ռասուլզադեի հոդվածը, ուր մասնավորապես գրված էր․ «Ղարաբաղը, մեր հայրենիքի այդ սիրուն վայրը, ազատվեց մեր համառ դրացիների ոտնձգություններից, որոնք ջլատում էին մեր տնտեսական կյանքը, և մեր ջրերի վերին հոսանքը բռնելով՝ ուզում էին մեզ նեղ դրության մատնել։ Նախիջևանը, որ իր բնական պայմաններով իսկապես «Նախշը ջիհան» (աշխարհի զարդ) է և անբաժան մասը Ադրբեջանի, շնորհիվ իր հերոս ու անձնվեր զավակների հայրենասիրության, օգտվեց ապստամբելու իրավունքից՝ միանալու համար հայրենիքին, որից բաժանվել էր խաբվելով։ Նախիջևանն իր սահմաններից դուրս շպրտեց Հայաստանի օկուպացիոն բանակը։ Գալով Զանգեզուրին, որ ցավ է դարձել մեզ համար և մեջտեղը կանգնած է՝ սպառնալով մեր նպատակներին, կարող ենք հուսալ, որ նա էլ մոտ ժամանակներում կդրվի անվնաս դրության մեջ և մինչև Ջուլֆայի կամուրջը կբացվի անարգել մի ճամփա․․․»։ |

Գիտնականները քրիստոնեական արվեստի պատմության մեջ նմանը չունեցող բյուզանդական արտեֆակտ են հայտնաբերել
48517.08.2026, 00:30
Նեպտունի արբանյակների վրա հայտնաբերվել են հին տիեզերական աղետի հետքեր
89016.08.2026, 19:42
Հնագետները հայտնաբերել են թաղման արժեքավոր պարագաներով լի 5000 տարվա վաղեմության դամբարան
43016.08.2026, 17:40
Մեքսիկայում հայտնաբերել են քարանձավ՝ նախակոլումբոսյան ժամանակաշրջանի ծիսական խեցեղենի պահոցով
40316.08.2026, 00:40
«Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում»․ Լևոն Ազիզյան
20015.08.2026, 15:30
«Բևեռային սառույցները չեն կարողանա վերականգնվել դեռ հարյուրավոր տարիներ»․ Լևոն Ազիզյան
19111.08.2026, 20:18
