Համաժողովում կքննարկվի Արցախի մշակութային ժառանգության պահպանման հարցը. Արա Խզմալյան
![]() Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների պահպանության միջազգային օրը, նախատեսվում է համաժողով, որի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող հարցեր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԿԳՄՍՆ այցի ժամանակ այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։ «Համաժողովի շրջանակում կքննարկվեն նաև Արցախում պատմամշակութային ժառանգության պահպանմանը վերաբերող ոչ միայն գիտական, այլև տեղեկատվական քաղաքականությանը վերաբերող հարցեր»,–ասել է Խզմալյանը։ Բացի այդ, համապատասխան կազմակերպությունների հետ քննարկվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողներին տարբեր ծրագրերում ներգրավելու հարցը: Խզմալյանը հայտնել է նաև, որ առաջիկայում Տավուշի մարզի Բերդ քաղաքում կբացվի Գեղագիտության ազգային կենտրոն: Միաժամանակ, նախատեսվում է նաև Հայաստանում «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության մասնաճյուղի բացում: Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախկին փոխնախարար Նարինե Թուխիկյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դեռ նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 5-ին, հայտնել էր, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրե Ազուլեն Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է Արցախ առաքելություն ուղարկելու մտադրության մասին։ Առաքելության թվում պետք է լինեին Ռուսաստանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և «Կապույտ վահան» միջազգային կազմակերպության չորս ներկայացուցիչ։ Այդ այցը, սակայն, չկայացավ ադրբեջանական կողմի խոչընդոտների պատճառով։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
