Բախի «Մագնիֆիկատ»-ը երկար դադարից հետո կհնչի Հայաստանում
![]() Հայաստանում երկար դադարից հետո առաջին անգամ կհնչի Յ.Ս. Բախի «Մագնիֆիկատ»-ը: Այն կկատարեն Հայաստանի պետական կամերային նվագախումբը և Երևանի պետական կամերայի ներգչախումբը՝ դիրիժոր Ջանլուկա Մարչանոյի (Իտալիա) ղեկավարությամբ: Համերգը կանցկացվի մարտի 21-ին, ժամը 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Որպես մենակատարներ հանդես կգան Ջուլիանա Գրիգորյանը, Նունե Գրիգորյանը, Անուշ Մարտիրոսյանը, Միքայել Գրիգորյանը և Կիմ Սարգսյանը: Համերգին կհնչի նաև Բախի Երգեհոնի կոնցերտը, մենակատար՝ Թերեզա Ոսկանյան: Յոհան Սեբաստիան Բախը «Մագնիֆիկատ»-ը ստեղծել է 1723 թվականի մայիսին: Բախն այդ շրջանում եկեղեցական ծառայության էր անցել Լայպցիգում, որտեղ էլ հենց նույն տարում՝ դեկտեմբերի 25-ին կայանում է ստեղծագործության պրեմիերան: Մագնիֆիկատը ստեղծագործություն է՝ գրված հնգաձայն երգչախմբի, մենակատարների և նվագախմբի համար: Այն բացառիկ գեղեցկության և հզորության ստեղծագործություն է, որում միաձուլվում են ռենեսանսի ավանդույթներն ու 19-րդ դար տանող տենդենցները: Այս գործով Բախն ասես վերստեղծում է Վերածննդի դարաշրջանի իտալացի գեղանկարիչ Պաոլո Վերոնեզեի տոնական ստեղծագործությունների ներկապնակն ու գույները՝ երաժշտության լեզվով: Հետևելով աստվածաշնչյան տեքստերին՝ Բախը վերստեղծում է նաև հանճարեղ երաժշտական կերպարներ, որոնց բնորոշ է մերթ փափուկ մեղեդայնությունը, մերթ աղոթքի և ապաշխարելու յուրատեսակ մթնոլորտը: «Մագնիֆիկատ»-ը բաղկացած է 12 համարից, որոնցից յուրաքանչյուրը փոխանցում է ստեղագործության հիմնական գաղափարներն ու տրամադրությունը: Երաժշտությունն ու տեքստը միաձուլվում են՝ ստեղծելով յուրահատուկ ամբողջություն: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
