«Կյանքս կանցնի, կմարի, բայց երգս կա, կապրի դեռ»․ այսօր Եղիշե Չարենցի ծննդյան օրն է
![]() «․․․Ես եկել եմ դարերից Ու գնում եմ հաղթական Եղիշե Չարենց 1897-ի մարտի 13-ին՝ Կարսում, ծնվել է հայ հանճարեղ բանաստեղծ, արձակագիր Եղիշե Չարենցը: Սովորել է տեղի հայկական, ապա՝ ռուսական ռեալական ուսումնարանում, իսկ 1916-17-ից՝ Մոսկվայի Շանյավսկու անվան ժողովրդական համալսարանում: Նրա առաջին բանաստեղծությունը տպագրվել է 1912-ին՝ Թիֆլիսում, իսկ առաջին գրքույկը՝ «Երեք երգ տխրադալուկ աղջկան» լույս է տեսել Կարսում: Չարենցն ականատես է եղել Վանում տեղի ունեցող ողբերգությանը, որից հետո տեսածի ու ապրածի անմիջական տպավորությամբ՝ 1916-ին գրել է «Դանթեական առասպել» պոեմը, «Վահագն», «Ազգային երազ» և «Հատված» պոեմները: Բանաստեղծի գրական կեղծանվան ընտրության մասին տարբեր վարկածներ կան: Դրանցից ամենաուշագրավը Կարինե Քոթանջյանինն է՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Չարենցի ստեղծագործություններից առավել հայտնի են «Երկիր Նայիրի» վեպը, «Ես իմ անուշ Հայաստանի» տաղը, «Ամբոխները խելագարված» պոեմն ու մի շարք բանաստեղծություններ: Չարենցի կերպարին անդրադարձել են գրականության մեջ, կերպարվեստում և կինոյում, նրա մի շարք բանաստեղծությունների հիման վրա գրել են երգեր: 1935թ-ից Չարենցի դեմ սկսվել են քաղաքական հալածանքներ: 1937-ին բռնադատվել է և մահացել Երևանի բանտի հիվանդանոցում, իսկ գերեզմանի տեղն անհայտ է: Արդարացվել է հետմահու: Սահմանվել է ՀԳՄ Չարենցի անվան մրցանակ: «Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…Չարենցի կորուստը հավիտյան ողբալի է, և եթե նա ողջ մնար, դեռ ինչեր կարող էր անել: Համենայն դեպս նա ինչ-որ տվեց, դա մի անմահ կոթող է հայ գրականության մեջ…»,- ասել է Ավ. Իսահակյանը: «...Եվ չիմացանք, թե ի՞նչ էր նրա վերջին խոսքը, վերջին պատգամը.... և չիմացանք, թե ի՞նչ արին նրա որբ աճյունը, ու՞ր է նրա շիրիմը... Եվ հավանաբար, երբեք էլ չիմանանք: Եվ հավանաբար, պետք էլ չէ, որ փնտրենք, քանի որ մեղանչած կլինենք ճշմարտության դեմ, այն օրերի դաժան ու դժնի տրամաբանության դեմ, ըստ որի Չարենցի նմանները պիտի նույնիսկ շիրիմ չունենային: Չարենցի անհայտ գերեզմանը շիկացած խարան է այն ժամանակների ու նրա հեղինակների ճակատին: Արհեստական միջոցներով չմաքրենք այդ խարանը...»,- ասել է Վահագն Դավթյանը։ |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42



