Երևան`   +22 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

«14-րդ դարի հայտնի հայ ճարտարապետական կառույցները կարծեք խորհրդանշում են մեր մշակույթի մահը». Համլետ Պետրոսյան

1646
Կիրակի, 28 փետրվարի, 2021 թ., 22:50
«14-րդ դարի հայտնի հայ ճարտարապետական կառույցները կարծեք խորհրդանշում են մեր մշակույթի մահը». Համլետ Պետրոսյան

Պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կիրակի երեկոյան: «Ապակառուցողական» մտորում:
Շահիկը հայ զարգացած կամ ծաղկուն միջնադարի վերջին ճարտարապետներից մեկն էր: Համոզված եմ, որ նա ստիպված է դամբարաններ կառուցել նոր այլադավան տիրակալների համար: Ու որպես սրտի մխիթարություն՝ գրել է և իր անունը, ինչի իրավունքը նա ակնհայտորեն ստացել է իր տաղանդի շնորհիվ: Այս առիթով Գարեգին Հովսեփյանը նկատել է, որ 14-րդ դարի հայտնի հայ ճարտարապետական կառույցները դամբարան-եկեղեցիներ են՝ Եղվարդ, Բուրթելաշեն, Կապուտան, և կարծեք խորհրդանշում են մեր մշակույթի մահը: Այդպես Օսմանյան բարձր դռանը ծառայել են և հայ հայտնի ճարտարապետական գերդաստանները: Շահիկի տաղանդը բավարար չեղավ, որ հայ ճարտարապետությունը շարունակի իր ընթացքը, ինչպես որ հայ ճարտարապետների ծառայությունները օսմանցիներին՝ չկանխեցին Ցեղասպանությունը: Պարտվել՝ չի նշանակում կորցնել արժանապատվությունը: Բարի գիշեր:
Շահիկի ինքնագիրը («Վ[ար]դ[պետ] Շահիկ») Եղվարդի սուրբ Աստվածածին եկեղեցում, 14-րդ դարի սկիզբ»: