«Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան, հենց այդ պատճառով էլ դրանք երկար են ապրում». Արտավազդ Փելեշյան
![]() Մեր ժամանակների մեծագույն կինեմատոգրաֆիստներից մեկը, կինոյի հանճար ու տեսաբան Արտավազդ Փելեշյանը ծնվել է 1938 թվականի փետրվարի 22-ին Լենինականում։ Ապրել է Վանաձորում, որտեղ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է «Հայֆիլմ» կինոստուդիայում: «Կարծում եմ՝ կինոն եղել է բոլոր արվեստներից առաջ, բայց տեխնիկապես հայտնվել է բոլոր արվեստներից հետո․ քարանձավային նկարների շարժումները նույնպես կինո են։ Կա տարածված տեսակետ, թե կինոն դրոշմված, գրանցված ժամանակն է։ Ես համարում եմ, որ ժամանակը չի դրոշմվում, չի գրանցվում․ կա ժամանակ, որում մենք գրանցում ենք ինչ-որ բան ժապավենի վրա»,- ասում է ռեժիսորը: «Մի վախեցեք ոչ մի բանից, իսկ առաջին ֆիլմի մեջ ներդրեք ամեն ինչ, դա՛ է որոշելու ձեր ապագան»,- երիտասարդ կինեմատոգրաֆիստներին խորհուրդ է տվել նա: «Իմ ֆիլմերի մեջ սխալներ կան: Հենց այդ պատճառով էլ դրանք երկար են ապրում»,- համոզված է արվեստագետը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

