«Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ ի նպաստ երիտասարդ տաղանդների բացահայտմանը
![]() ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ «Միհր» ստեղծագործողների միությունն իրականացրել է «Երիտասարդ ստեղծագործական հարթակ» ծրագիրը՝ «Նորարար» կատարողական արվեստի հարթակի ստեղծմամբ: Հարթակը ներառում է երեք ոլորտ՝ պար, երաժշտություն, գրականություն (խոսք): Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների անհրաժեշտությունը՝ ծրագիրն իրականացվել է առցանց։ Յուրաքանչյուր ժանրի համար տեղի է ունեցել առցանց հանդիպում, որի ժամանակ երիտասարդ սկսնակ (և ոչ միայն) ստեղծագործողներին հնարավորություն է ընձեռվել ելույթներ ունենալ: Հիմնական հեռարձակման հարթակը՝ որպես հանդիպման և ստեղծագործելու վայր, եղել է Ժամանակակից արվեստի թանգարանը: Ծրագրի նպատակն է բացահայտել և աջակցել անկախ ստեղծագործող անձանց, կազմակերպություններին, զարգացնել նրանց ստեղծագործական ունակություններն ու ինքնադրսևորման պայմանները, ստեղծել նրանց միջև համագործակցության հեռանկարներ, ապահովել երիտասարդության շրջանում մշակութային միջոցառումների ակտիվությունը, սերտացնել փորձագետների և երիտասարդ սերնդի միջև կապը՝ մասնագիտական ուղղորդման հնարավորությամբ: Ծրագրի մասնակից երիտասարդները, բացի իրենց տաղանդն ու ներուժը ներկայացնելու, ինքնարտահայտվելու հնարավորությունից, ստացել են նաև խորհրդատվական աջակցություն փորձագետների կողմից։ Փորձագետների մասնագիտական թիմը ձևավորվել է ըստ ժանրային առանձնահատկությունների: Թիմում հիմնականում երիտասարդներ են, որոնք վարում են ակտիվ ստեղծագործական գործունեություն իրենց ոլորտում։ Նրանց ուղղորդումները հիմնականում միտված են ստեղծագործական, ուսումնական ծրագրերին, դրանց դիմելու առանձնահատկություններին: Հանդիպումները նպաստել են երիտասարդ ստեղծագործողների՝ կայացման և ստեղծագործական գործունեության զարգացման հարցում հուզող թեմաների և խնդիրների վերհանմանն ու լուծումներ գտնելուն: Ծրագրի ավարտին յուրաքանչյուր ոլորտից ընտրվել է երեք լավագույն մասնակից և պատրաստվել է տեսանյութ՝ նրանց ստեղծագորածական ներկայացումներով: ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչություն |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
