«Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբը փլվելու է անվերադարձ». Լևոն Բարսեղյան
![]() «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Գյումրու «Վառեմ-մարեմ»-ի պատշգամբի և հարակից շենքն ու բակը, որը Գյումրու ավագանին 2009 թվին հատկացրել էր ՀՀ մշակույթի և սպորտի նախարարությանը, որը 12 տարի մատը մատին չի տվել սա փրկելու կամ գոնե պահպանելու համար: Այդ ընթացքում վերիք վար քանդվել ու ավիրվել է, մնացել են պատերն ու պատշգամբի մեծ մասը: Հիմա կառավարությունը մտադիր է այս ամենը հատկացնել Պոլիտեխնիկական համալսարանին՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի, Համաշխարհային բանկի և Սինոպսիս ընկերության միջոցով նորոգելու և փրկելու համար: Եթե մոտակա մեկ տարում էլ ոչինչ չարվեց, փլվելու է անվերադարձ, կորցնելու ենք գյումրեցիների ու հյուրերի սիրելի այս կտորը: Ցանկալի է, որ նորոգելու դեպքում էլ մարդիկ այս պատշգամբ ելնել նկարվելու հնարավորություն ունենան: Եթե իսկապես բան չի արվելու, ինչքան շուտ կառավարությունը ետ վերադարձնի այս շենքերը, այնքան լավ, փող կհավաքենք, կնորոգենք: Տեսնենք լավատեսական սցենարով ինչ կլինի: ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12













