Մահացել է ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Կարյերը
5726
Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 11:10
![]() 89 տարեկանում մահացել է ֆրանսիացի սցենարիստ և ռեժիսոր Ժան-Կլոդ Կարյերը, հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ հղում անելով նրա դստերը: Նա ասել է, որ հայրը մահացել է քնած ժամանակ՝ Փարիզի իր տանը։ Ռեժիսորը որևէ հիվանդություն չի ունեցել, հստակեցրել է նրա դուստրը։ Նրան կհուղարկավորեն իր ծննդավայրում՝ Ֆրանսիայի Կոլոմբիեր-սյուր-Օրբ գյուղում։ Կարյերն «Օսկար» մրցանակի դափնեկիր է՝ «Ուրախ տարեդարձ» կարճամետրաժ ֆիլմի համար, որտեղ միաժամանակ հանդես է եկել որպես ռեժիսոր և սցենարիստ: Նա հայտնի է որպես ավելի քան 140 ֆիլմի սցենարիստ, որոնց թվում են՝ «Կեցության անտանելի թեթևությունը», «Վան Գոգ․ Հավերժության շեմին», «Սիրանո դը Բերժըրակ», «Բուրժուազիայի համեստ հմայքը»: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
