Արցախի թեմի նոր առաջնորդն առաջին առաջնորդական պատարագն է մատուցել Ստեփանակերտում
![]() Ստեփանակերտի Աստվածամոր մայր տաճարում կայացել է պատարագ, որին մասնակցել են Արցախի իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։ Սա Արցախի թեմի նոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի առաջին առաջնորդական պատարագն էր։ Պատարագին ներկա էր և այն հատուկ հանձնարարություններով հանդիսապետում էր թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։ Նշվում է, որ պատարագին մասնակցել է նաև Սուրբ Ծննդյան տոնի և Ջրօրհնեքի արարողության խաչքավոր, ԱՀ Ներքին գործերի նախարար Կարեն Սարգսյանը: Հիշեցնենք՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ծայրագույն պատրիարք և Ամենայն հայոց կաթողիկոսի՝ hունվարի 21-ի հայրապետական տնօրինությամբ Պարգև սրբազանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով Հայրապետական նվիրակ՝ ազատվելով Արցախի թեմի առաջնորդի պաշտոնից։ Նա 30 տարուց ավելի առաջնորդել էր Արցախի հոգևոր թեմը: Արցախի թեմի առաջնորդ է նշանակվել Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։ |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12
