Գոռ Մինասյանը՝ Հայաստանի չեմպիոն
![]() Երևանի պետական մարզական օլիմպիական քոլեջում այսօր ավարտվեց ՀՀ տղամարդկանց ծանրամարտի առաջնությունը: Վերջին ակորդը հնչեցրին գերծանրքաշայինները: Նրանց պայքարին մասնակցեց նաև էջմիածնեցի հանրաճանաչ Սիմոն Մարտիրոսյանը, ով ցանկացավ իր ուժերը փորձել ավելի բարձր քաշային կարգում և կանգնեց պատվանդանի երրորդ աստիճանին: Հաղթող ճանաչվեց մեր մյուս անվանի ծանրորդ, գյումրեցի Գոռ Մինասյանը: Նրա համաքաղաքացներից ուժեղագույնի պատվին արժանացան նաև Գառնիկ Չոլակյանը /55 կգ/, Նշան Անտոնյանը /73 կգ/ և Սամվել Գասպարյանը /109 կգ/: Ուժեղագույն ճանաչվեցին նաև քասախցի Մոնթե Միխիթարյանը /67 կգ/, էջմիածինցիներ Անդրանիկ Պապեյանը /61 կգ/, Կարեն Մարգարյանը / 81 կգ /, Անդրանիկ Կարապետյանը /89 կգ/, Դավիթ Հովհաննիսյանը /96 կգ/ և Արսեն Մարտիրոսյանը /102 կգ/: Ծանրամարտի գլխավոր թիմը առաջիկայում ուսումնամարզական հավաքներ կանցկացնի Ծաղկաձորում և մայրաքաղաքի Օլիմպավանում: Պարապմունքներում մեծ տեղ կհատակացվի մարզիկների ընդհանուր պատրաստականության բարելավմանը՝ նպատակով, որ նրանք հաջողության հասնեն Մոսկվայում ապրիլի 4 –ին մեկնարկելիք Եվրոպայի առաջնությունում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
