«Ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից». Համլետ Հովսեփյան
![]() Հայկական կիրառական արվեստի եզակի նմուշների կոլեկցիոներ Համլետ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ով կմտածեր, որ դեռևս 2800 տարի առաջ, Արարատյան թագավորությունում նման գեղեցիկ զարդեր պատրաստող ու կրող ազգն այնքան կհեռանա սեփական մշակութային արժեքներից, որ ստիպված կլինի Չինաստանից ու Թուրքիայից անորակ ու տգեղ զարդեր ներկրել ու հայկականի անվան տակ մատուցել սեփական հանրությանը։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե ինչո՞ւ մերօրյա հայ արծաթագործները չեն ոգեշնչվում Արարատյան թագավորությունից մեզ հասած զարդերի շքեղ նմուշներից։ Ողջ վերնիսաժով պտտվում ես՝ ոչ մի հետաքրքրություն։ Գրեթե բոլոր արծաթագործ վաճառականների մոտ նույն կրկնվող զարդերն են, որոնց մեծ մասն ատերկրից ներկրված (հիմնականում Թուրքիայից)։ Եթե իսկապես մեզ համարում ենք Արարատյան Թագավորության (Ուրարտու) արժանի հետնորդները, ուրեմն՝ պարտավոր ենք ապրեցնել այդ հզոր մշակույթը։ Յուրաքանչյուր Վան այցիցս հետո մեծ դժվարությամբ եմ ինքս ինձ համոզում, որ ուրարտացիների հետնորդներն իսկապես հայերս ենք, այլ ոչ թուրքերն ու քրդերը...»: |

Արցախի մասին «Տնից լավ տեղ չկա» վավերագրական ֆիլմն ընդգրկվել է «Օսկարի» հավակնորդների ցանկում
13711:18
«ԿինոՄոսկվա»-ն արդարանում է և խոստանում առավել հետևողական լինել
18726.11.2026, 20:42
Tidal-ը կարգելի ամբողջությամբ արհեստական բանականությամբ ստեղծված երաժշտությունը
63325.11.2026, 22:13
«Ադրբեջանի լոբբիստները կարողացել են ՌԴ-ում կինոթատրոններից հանել տալ հայ հերոսի մասին ֆիլմի ցուցադրումը». Սյուզի Բադոյան
20224.11.2026, 23:48
Նախապատրաստվում է «Վիշապաքարերը և Տիրինկատարի հնավայրը» հայտ՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում ընդգրկելու նպատակով
14624.11.2026, 19:18
«Արցախի դարավոր սրբությունների հետ ի՞նչ է լինելու»․ Սամվել դպիր Գրիգորյան
19224.11.2026, 15:42
