Տեսահոլովակի պրեմիերա. Սևակ Ամրոյան՝ «Հրամանատար»
![]() Սևակ Ամրոյանը Հայոց բանակի կազմավորման 29-ամյակի առիթով ներկայացրել է իր նոր՝ «Հրամանատար» երգի տեսահոլովակը: Երգն ու տեսահոլովակը նվիրվում են փոխգնդապետ, հրամանատար Աշոտ Չոբանյանին: Պրեմիերայի առիթով կազմակերպվել էր հուշ-երեկո, որին ներկա էին հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանի հարազատները և ընկերները: ««Հրամանատար» երգը՝ Աշոտ Չոբանյանի գլխավորությամբ, նվիրված է մեր բոլոր հրամանատարներին և զինվորականներին: Տեսահոլովակում օգտագործվել են իրական կադրեր, հրամանատարներից նկարներ և այլ սիմվոլիկա: Շատ կարճ ժամանակում ենք պատրաստել ամեն ինչ»,- մեզ հետ զրույցում ասաց Սևակ Ամրոյանը: Երգչի պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանն էլ հավելեց, որ նման թեմատիկայով երգ ներկայացնելու միտք վաղուց ունեին. «Մենք պատերազմից հետո նման թեմատիկայով երգ ստեղծելու մտահղացում ունեինք, ինչն էլ համընկավ այս պատերազմի ժամանակ զոհված հրամանատար, փոխգնդապետ Աշոտ Չոբանյանի ընկերների ցանկության հետ: Աշոտ Չոբանյանի ընկերները ցանկանում էին՝ մի երգիև ստեղծվի, որը կնվիրվի բոլոր զոհված հերոսներին՝ ի դեմ Աշոտ Չոբանյանի: Նրանց նախաձեռնությունն էր, արդյունքում՝ թիմային աշխատեցինք: Երգի հեղինակն Էդմոն Մակարյանն է, գործիքավորումն արել է Դեր Հովան, տեսահոլովակը նկարահանել է ռեժիսոր Արթուր Մանուկյանը, բոլոր աշխատանքներն իրականացրել է Unity Production-ը, Սևակ Ամրոյանն էլ մեծ սիրով կատարեց այս երգը: Ի վերջո, սա մեր փոքրիկ ներդրումն է բոլոր հերոսների հիշատակին, բոլոր հզոր հրամանատարներին է նվիրվում, ովքեր զոհվել են Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ»,- ասաց պրոդյուսեր Ալեքսանդր Մհերյանը: |

Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագ. Monument Watch (լուսանկար)
127Երեկ, 21:38
«Ինչո՞ւ ենք խաչակնքվում ձախից աջ»․ Զաքարիա Սրբազան (տեսանյութ)
18428.09.2026, 17:36
«ՀՀ Կառավարության զեկույցը հակասահմանադրական է». Մայր աթոռ
86524.09.2026, 23:30
Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
21123.09.2026, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
20623.09.2026, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
65220.09.2026, 23:12

