Մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց 1-ին խմբի մրցաշարերը
![]() Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել են շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է 14 շախմատիստ, նրանց շարքում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում է 10 շախմատիստ: Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տոնել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալեն Երեմյանը: Լևոն Բաբուջյան – Հովիկ Հայրապետյան պարտիայում գրանցվել է ոչ ոքի: Կանանց մրցաշարի առաջին տուրում հաղթել են Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Ավետիսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվել է Վերոնիկա Խաչատարյան – Աննա Խաչատրյան պարտիայում: |

Այսօր Արթուր Ալեքսանյանի հարսանեկան արարողությունն է
20608.11.2026, 20:42
«Ծանրամարտի գլխավոր մարզչի փոփոխությունից հետո Հայաստանի հավաքականը ձախողում է աշխարհի առաջնությունը». Հակոբ Բադալյան
16808.11.2026, 16:50
Վարազդատ Լալայանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
18408.11.2026, 12:48
«ՀՖՖ նախագահի հարցը քաղաքական առաջին դեմքի մակարդակի հարց է»․ Հակոբ Բադալյան
14707.11.2026, 12:18
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել
17506.11.2026, 22:54
Եղիշե Մելիքյանը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
15006.11.2026, 14:12
