«Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում». Սեյրան Օհանյան
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական նիստը: Քիչ առաջ պաշտպանությա նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ Քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալ Արգիշտի Քյարամյանի այն հայտարարությանը, որ ինքը Սեյրան Օհանյանի հետ է Շուշիից դուրս եկել, ասաց. «Արգիշտի Քյարամյանը ճիշտ է ասում: Շուշիում մենք իրար հետ ենք եղել: Ինքն աջակցել է հրամանատարին, ես էլ եմ աջակցել: Ավելին, հրամանատարի խնդրանքով կամ իմ հորդորով այս կամ այն հատվածում ինքնակամ հանդերձավորվել, գնացել է ջոկատների տեղաբաշխման, խնդիրների առաջադրման և ինժեներական համապատասխան աշխատանքներ կատարելու»: Սեյրան Օհանյանի խոսքով՝ նոյեմբերի 5-ի լույս 6-ի առավոտյան նույն մեքենայով իրար հետ դուրս են եկել, տարբեր խնդիրներ են կատարել: «Նոյեմբերի 7-ին արդեն նույն՝ իմ մեքենայով Քյարամյանի խնդրանքով իրեն բերել եմ Երևան»,- նշեց Օհանյանը: |
«Այսօր որևէ մեկը չի խոսում թուրքերի կողմից զավթված մեր սեփականության մասին». Տիգրան Պետրոսյան
7403:06«Աննային մուծվում էին նաև, երբ նա «Հայկական ժամանակ» թերթի լրագրող էր». Նարինե Կիրակոսյան
8702:18Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)
8800:54«Հարյուրավոր մեր քաղաքացիներ իրենց վկայականները ձեռքներն սպասում են ձեզ, այ ըտեղ վեր ընգած ոչմիբաներ». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
8800:48«Ազգ, որին համառորեն փորձում են դարձնել մաթևոսյանական հանճարով նկարագրված կով». Արմեն Աշոտյան
9300:24«Կիրանցում մարդկանց մի մասն իրենց երեխաներին հանել է գյուղից». Գոհար Վարդանյան
9000:18