Երևան`   +10 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Facebook-ն ու Instagram-ը ներկայացուցչություն կբացեն Թուրքիայում

957
Երեքշաբթի, 19 հունվարի, 2021 թ., 00:45
Facebook-ն ու Instagram-ը ներկայացուցչություն կբացեն Թուրքիայում

Facebook-ն ու Instagram-ը ներկայացուցչություն կբացեն Թուրքիայում՝ սոցցանցերի կարգավորման մասին հանրապետության նոր օրենքի համաձայն, հայտնել է Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության փոխտնօրեն Օմեր Ֆաթիհ Սայանը, փոխանցում է РИА Новости-ն։
«Գովազդի արգելքի սահմանումից 1 օր առաջ ցանկանում եմ լավ նորություն հայտնել մեր քաղաքացիներին։ Facebook-ն ու Instagram-ը հայտնել են, որ ներկայացուցչություն կբացեն մեր երկրում՝ 7253 օրենքի համաձայն (սոցիալական ցանցերի կարգավորման մասին), որն ուժի մեջ է մտել 2020թ-ի հոկտեմբերի 1-ից»,- ասված Է Սայանի հայտարարության մեջ:
Նոյեմբերին Facebook, Instagram, Twitter, YouTube, Periscope և TikTok սոցցանցերը թուրքական իշխանությունների կողմից տուգանվել են 10 մլն թուրքական լիրայով (մոտ 1,2 մլն դոլար)՝ երկրում իրենց ներկայացուցիչների մասին ժամանակին տեղեկատվություն չտրամադրելու համար: