Երևան`   +15 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Ադրբեջանը թարմացրել է Ղարաբաղում լարվածության հետևանքով զոհվածների թիվը

987
Երկուշաբթի, 18 հունվարի, 2021 թ., 19:00
Ադրբեջանը թարմացրել է Ղարաբաղում լարվածության հետևանքով զոհվածների թիվը

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղում իրավիճակի սրման հետևանքով զոհվել է 2855 ադրբեջանցի զինվորական, 50-ը համարվում են անհետ կորած:
«Ներկայացնում ենք Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 2855 զինծառայողի, Հայրենական պատերազմում զոհված և մինչև հունվարի 18-ը հուղարկավորված շեհիդների, ինչպես նաև անհայտ կորած համարվող 50 զինծառայողի լուսանկարները, անունները, ազգանունները և ծննդյան տարեթվերը: Հարկ է նշել, որ աշխատանքներ են տարվում անհետ կորած համարվող զինծառայողների որոնման և նույնականացման ուղղությամբ»,- ասված է ռազմական գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: