Երևան`   +18 °C
Այսօր`   Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ.

«Վարչապետը, կարևորելով հարցի լրջությունը, գնաց ընդառաջման». ժամկետային զինծառայողի ծնող

1592
Շաբաթ, 16 հունվարի, 2021 թ., 14:05
«Վարչապետը, կարևորելով հարցի լրջությունը, գնաց ընդառաջման». ժամկետային զինծառայողի ծնող

Քիչ առաջ վարչապետի հետ հանդիպումից դուրս եկան ժամկետային զինծառայողների ծնողները: Նրանք նշեցինք, որ վարչապետի հետ հանդիպման արդյունքները գոհացուցիչ չեն եղել և պայմանավորվել են հանդիպել ևս մեկ անգամ՝ երկուշաբթի օրը:

«Վարչապետը լսեց մեր ներկայացրած խնդիրները և, կարևորելով հարցի լրջությունը, գնաց ընդառաջման»,- ասաց ժամկետային զինծառայողի ծնող Սուրեն Ջուլհակյանը:

«Էնպես չի, որ տեղյալ չէին խնդիրներից, ուղղակի վարչապետն ուզում էր ամբողջությամբ տիրապետեր առկա խնդիրներին և լսեր մեր ահազանգները»,- նշեց ծնողը՝ ընդգծելով, որ իրենց բարձրաձայնած խնդիրների պատասխանները ստանալու համար դեռ վաղ է և հաջորդ հանդիպմանն ակնկալում են ստանալ պատասխաններ:

Հիշեցնենք, որ Կառավարության դիմաց բողոքի ակցիա էին իրականացնում Արցախի ժամկետային զինծառայողների ծնողները, ովքեր պահանջում էին, որ իրենց զավակները զինվորական ծառայությունը շարունակեն ՀՀ-ում, քանի որ անվտանգության երաշխիքներ չունեն: