Երևան`   +14 °C
Այսօր`   Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ.

Ավելի քան 49 000 մարդ է վերադարձել Արցախ

1316
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 11:40
Ավելի քան 49 000 մարդ է վերադարձել Արցախ

Ռուս խաղաղապահները Հայաստանի Հանրապետության տարածքից Արցախ վերադարձող մարդկանց հերթական շարասյունն են ուղեկցել, հաղորդում է ՌԴ ՊՆ-ը։
«Երևանից Ստեփանակերտ է տեղափոխվել 210 մարդ: Ավտոբուսների տեղաշարժն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:
Ընդհանուր առմամբ՝ Արցախում իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 49 264 մարդ։