Երևան`   +12 °C
Այսօր`   Կիրակի, 05 մայիսի, 2024 թ.

Ավելի կոշտ ակցիաներ կլինեն. Վազգեն Մանուկյանը կայցելի մարզեր. «Հրապարակ»

1128
Ուրբաթ, 15 հունվարի, 2021 թ., 09:55
Ավելի կոշտ ակցիաներ կլինեն. Վազգեն Մանուկյանը կայցելի մարզեր. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Հայրենիքի փրկության շարժումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները նոր մարտավարությամբ է վերսկսելու։ Առաջիկայում ավելի կոշտ ակցիաներ կլինեն․ երեկ մեր լրագրողին ասել է «Հայրենիք» կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը՝ տեղեկացնելով, որ այսօրվանից կմեկնարկեն շարժման միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի մարզային այցելությունները։ Նախատեսված է, որ առաջին այցը կլինի Շիրակ, մասնավորապես Գյումրի քաղաք, ապա՝ Վանաձոր և մյուս մարզեր։ Վազգեն Մանուկյանը միայնակ չի շրջելու՝ նրան կուղեկցեն շարժման անդամ ուժերի ներկայացուցիչները»։

Մանրամասները՝ թերթիկ համարում: