Երևան`   +14 °C
Այսօր`   Ուրբաթ, 03 մայիսի, 2024 թ.

Բելգիայում ներգաղթյալներն «Ալլահ աքբար» գոչյուններով հարձակվել են թագավորական ավտոշարասյան վրա

1348
Հինգշաբթի, 14 հունվարի, 2021 թ., 02:05
Բելգիայում ներգաղթյալներն «Ալլահ աքբար» գոչյուններով հարձակվել են թագավորական ավտոշարասյան վրա

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անկարգություններ են սկսվել անցած շաբաթ օրը երիտասարդ ներգաղթյալի սպանության պատճառով: Ըստ ցուցարարների, տղան դարձել է ոստիկանության կամայականութունների զոհը:

Անկարգությունների կենտրոնում է հատնվել նաև Բելգիայի թագավորի ավտոշարասյունը:

Ըստ RTBF-ի, 23-ամյա Իբրահիմ Բ-ի ընտանիքը չորեքշաբթի օրը կոչ է արել դուրս գալ խաղաղ բողոքի ակցիայի: Տեղի ժամանակով ժամը 15:00-ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին, բողոքի ակցիան սկսվել է ոստիկանական բաժանմունքի մոտ: Սական կարճ ժամանակ անց ակցիայի 500 մասնակիցներն սկսել են անկարգությունները, արդյունքում վնասվել է մի քանի ոստիկանական մեքենա, հրկիզվել է ոստիկանական բաժանմունքը:

Որոշ տվյալներով, անկարգությունների կենտրոնում կարող է հայտնված լինել Բելգիայի թագավորը: Համենան դեպս, նրա մեքենան՝ «1» համարանշանով, լքել է պալատն ու ուղևորվել նստավայր, սակայն մի քանի րոպեով հայտնվել է անկարգությունների վայրում այն պահին, երբ ցուցարարների ու իրավապահների միջև բախումեր են սկսվել:

Վարորդը կարողացել է արագ հեռացնել մեքենան, թագավորն ու նրան ուղեկցողները չեն տուժել: Ցուցարարները հրկիզել են տարածքի խանութները, ապա ցրվել Բրյուսելի կենտրոնական փողոցներով:

Ոստիկանության տվյալներով, կա 80 բերման ենթարկված:

Ըստ The Brussels Times թերթի, Իբրահիմ Բ-ն ձերբակալվել է, երբ ինքնակամ լքել է կորոնավիրուսով վարակվածների բուժման համար նախատեսված կենտրոնը: Նրան տարել են ոստիկանության բաժանմունք՝ հարցաքննության, սակայն այնտեղ նա կորցրել է գիտակցությունը և ժամեր անց մահացել հիվանդանոցում: Նրան չեն կարողացել փրկել, քանի որ դեֆիբրիլյատորը փչացած է եղել: