Նավալնին հայտարարել Է Ռուսաստան վերադառնալու մասին
1135
Չորեքշաբթի, 13 հունվարի, 2021 թ., 15:05
![]() Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին Instagram-ում հայտնել է, որ Գերմանիայից Ռուսաստան կժամանի կիրակի՝ հունվարի 17-ին: «Ես գնել եմ տոմսերը. այնպես որ, հունվարի 17-ին ես կվերադառնամ Մոսկվա»,- հայտնել է նա։ Նա հավելել է, որ փորձում են ամեն կերպ վախեցնել իրեն․ «Գերմանիա գալն իմ ընտրությունը չի եղել։ Ես այստեղ եմ հայտնվել, որովհետև ինձ փորձել են սպանել»։ Հիշեցնենք՝ 2020-ի օգոստոսի 20-ին ինքնաթիռը, որում եղել է Նավալնին, արտակարգ վայրէջք է կատարել Օմսկում՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով: Նավալնիին տեղափոխել են Օմսկի հիվանդանոց, իսկ ավելի ուշ Գերմանիա՝ բուժման նպատակով։ Սեպտեմբերի վերջին Նավալնին դուրս է գրվել հիվանդանոցից և վերականգնողական կուրս անցել Գերմանիայում։ |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
