Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Հադրութի շրջանից դուրս են բերել ևս 11 մարմին

1214
Երեքշաբթի, 12 հունվարի, 2021 թ., 00:20
Հադրութի շրջանից դուրս են բերել ևս 11 մարմին

Փրարարները Հադրութի շրջանից դուրս են բերել ևս 11 մարմին, այս մասին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը: Մարմիններից 1-ը քաղաքացիական անձի է (Վարդաշատ գյուղից), նրան ճանաչել են հարազատները, մնացած 10-ը զնծառայողների մարմիններ են, որոնք անճանաչելի են, նրանց նույնականացման նպատակով կիրականացվի ԴՆԹ հետազոտություն:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11-ին, որոնողական աշխատանքներ են իրականացվելու Մարտունու, Հադրութի, Ջրականի (Ջաբրայիլ), Սանասարի (Կուբաթլու) հատվածներում և Ասկերանի շրջանի Սղնախ համայնքում։