«Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի անքակտելի մասը». Չավուշօղլու
![]() Թուրքիան հանդիսանում է Եվրոպայի անքակտելի մասը և կմնա՝ որպես այդպիսին: Թուրք ժողովուրդն իր ապագան տեսնում է Եվրամիության կազմում: Այս մասին գրել է այդ երկրի Արտաքին գործերի նախարար Մևվլութ Չավուշօղլուն «Թուրքական ժողովուրդն իր ապագան տեսնում է ԵՄ-ում» հոդվածում, որը հրապարակվել է պորտուգալական Diario do Noticias թերթում: Հարցին՝ կարելի է արդյոք ենթադրել, որ Թուրքիայի լարված հարաբերությունները Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հունական համայնքի հետ ցուցիչ են, որ Անկարան կարող է համագործակցություն սկսել Մերձավոր Արևելքում ու Կենտրոնական Ասիայում, թուրք նախարարը պատասխանել է. «Մենք Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ-ի և եվրոպական այլ կառույցների անդամ ենք: 1952 թվականից Թուրքիան հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ և ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Ալյանսի միջազգային օպերացիաներին ու առաքելություններին: Թուրքիան պաշտոնապես մտել է ՆԱՏՕ-ի բլոկ 1952 թվականի փետրվարին Լիսաբոնյան գագաթնաժողովի արդյունքներով: ԵՄ անդամությունը նույնպես մնում է մեր ստրատեգիական առաջադրանքը»: Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիայի աշխարհագրական դիրքն ու պատմությունը նրան թույլ են տալիս իրեն զգալ ինչպես Եվրոպայի, այնպես էլ Ասիայի անդամ: «Մենք դա համարում ենք ոչ միայն պատմական պատասխանատվություն, այլև արժեք»,- ասել է նա: Չավուշօղլուն նաև նշել է, որ ժամանակակից դինամիկ ու զարգացող աշխարհում արտաքին քաղաքականությունն ընտրություն չէ, այլ անհրաժեշտություն: «Անկարան համագործակցում է արևելքի, արևմուտքի, հյուսիսի ու հարավի գործընկերների հետ: Եվրոպայի, Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի մեր հին ու նոր գործընկերներն այլընտրանք չեն ստեղծում, այլ հակառակը, համալրում են իրար: Մենք դիտարկում ենք ԵՄ հետ հարաբերություններն այդ կառույցի հետ անդամակցությամբ: Թուրքական ժողովուրդն իր ապագան տեսնում է Եվրոպայում»,- հավաստիացրել է թուրք նախարարը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
