Լոնդոնում արտակարգ դրություն է հայտարարվել
![]() Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանը քաղաքում արտակարգ դրություն է հայտարարել: Նրա խոսքով՝ COVID-19-ով պայմանավորված՝ իրադրությունը երկրում հասել է ծայրահեղ մակարդակի, իրավիճակը դարձել է անվերահսկելի: Վերջին անգամ քաղաքում արտակարգ դրություն է հատարարվել 2017 թվականին՝ Վեսթմինսթերյան ու Լոնդոնյան կամուրջներում տեղի ունեցած ահաբեկչություններից հետո: Քաղաքապետը նաև դիմել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին՝ խնդրելով ավելացնել մայրաքաղաքի բնակիչներին տրվող ֆինանսական օգնությունը, որոնք ստիպված են ինքնամեկուսանալ՝ զրկվելով աշխատելու հնարավորությունից: Ըստ վերջին տվյալների, Լոնդոնի հիվանդանոցներում բուժվում է ավելի քան 7000 վարակակիր: Վերջին մեկ շաբաթում օրական միջինը 13 հազար մարդ վարակվում է կորոնավիրուսով: Ընդհանուր առմամբ, համավարակի բռնկումից ի վեր կորոնավիրուսով վարակվել է 463 հազար մարդ, մահացել ավելի քան 9000-ը: 2021-ի հունվարի 6-ից Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում հայտարարվել է լոքդաուն: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
