Երևան`   +10 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Թուրքիան հայտարարել է զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

1327
Երեքշաբթի, 29 դեկտեմբերի, 2020 թ., 21:20
Թուրքիան հայտարարել է զինվորականներին Ադրբեջան ուղարկելու մասին

Թուրքիայի ՊՆ-ը հայտարարել է, որ թուրք զինվորականները, որոնք ներգրավված են Լեռնային Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգային կենտրոնում, մեկնել են Ադրբեջան:
Այս մասին տեղեկացնում Է Anadolu գործակալությունը։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտնել է, որ Ղարաբաղի հարցով համատեղ մոնիթորինգային կենտրոնում աշխատելու է Թուրքիայի ԶՈւ 1 գեներալ և 35 սպա:
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու Թուրքիան համակարծիք են, որ Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը չպետք է օգտագործվի օտարերկրյա վարձկանների՝ տարածաշրջան ներթափանցման փորձերի համար: