Ռուսները կապանցի կամավորականներին զգուշացրել են՝ ադրբեջանցիները մի քանի օրից հարձակվելու են
![]() Armenian Military Portal թելեգրամ-ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ կապանցի կամավորականները բանակցություններ են վարել ռուսական զինված ուժերի այն ներկայացուցիչների հետ, որոնք տեղակայված են Հայաստանի և Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանագծում (այսինքն, Կուբաթլուի և Զանգելանի հայկական ուժերի դիրքերից մի քանի կիլոմետր արևմուտք, հատվածը քարտեզի վրա նշված է դեղինով): Ռուսները նախազգուշացրել են, որ ադրբեջանցիները մի քանի օրվա ընթացքում հարձակվելու են, ընդ որում, ռուս զինվորականները չեն խառնվելու: Սակայն նրանք նաև նշել են, որ եթե հայերը պահեն այդ տարածքները, ապա լիակատար իրավունք կունենան այնտեղ հաստատվելու: Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանը վերջնաժամկետ է տվել, իսկ ՀՀ ՊՆ-ը հրաժարվել է օգնություն ցուցաբերել Կուբաթլուում և Զանգելանում գտնվող սյունիքցի կամավորականներին: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
