Ադրբեջանը վերջնաժամկետ է տվել, ՀՀ ՊՆ-ն հրաժարվել է օգնություն ցուցաբերել Կուբաթլուում և Զանգելանում գտնվող սյունիքցի կամավորականներին
![]() Պատերազմից հետո Կուբաթլուի և Զանգելանի որոշ հատվածներ մնացել են հայկական ուժերի վերահսկողության ներքո (նշված է քարտեզում): Այս տարածքները պահել են ոչ թե բանակն, այլ Սյունիքի ինքնակազմակերպված կամավորական ջոկատները: Քանի որ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վերաբերյալ, ի տարբերություն հարևան Լաչինի, որևէ պահանջ չկա եռակողմ պայմանավորվածության տեքստում, ուստի հայկական ուժերը շարունակում էին պահպանել այդ տարածքները: Այսօր, ըստ HayWave-ի, ադրբեջանցիները վերձնաժամկետ են տվել կամավորականներին՝ հեռանալ այդ շրջաններից՝ սպառնալով նրանց վրա հարձակվել հնարավոր բոլոր միջոցներով: Հայկական իշխանությունները ևս կոչ են արել կամավորականներին՝ լքել այդ տարածքները և նահանջել մինչև «խորհրդային» սահմաններ: Հայաստանի Պաշտպանության նախարարությունը ևս հրաժարվել է օգնել ինքնապաշտպանվողներին ադրբեջանական հարձակման դեպքում: «Ահա այսպես, մեր աչքի առաջ հանձնում են Գորիս-Կապան մայրուղու կողքի ստրատեգիական դիրքերը: Ըստ նոր սահմանի, Կապանը ոչ միայն կդառնա սահմանամերձ, այն կլինի հենց սահմանի վրա»,- հայտարարում է թելեգրամ-ալիքը: |

Իրավիճակը՝ ՀՀ ճանապարհներին
3509:18
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ (լուսանկար)
10207:24
«Եթե չկա պատերազմ, Հայաստանում կարող է հաղթել միայն այն ուժը, որը կլինի Ալիևի դաշնակիցը». Արգիշտի Կիվիրյան
18303:24
«Հայաստանյան ցանկացած տղամարդ չէր կարող չարձագանքել այն կերպ, ինչ կերպ արձագանքեց Բորիսը». Մհեր Հակոբյան
18400:36
«Ձեռքերը հեռու լրատվամիջոցներից». Չեխիայում անց է կացվել 40 տարվա ընթացքում ամենամեծ բողոքի ցույցը
24800:25
Օրբանի կառավարության օրոք աշխատած նախարարը 20 միլիոն դոլար է թաղել անտառներում և ֆերմաներում (լուսանկար)
381Երեկ, 22:43
