Հովհաննես Պողոսյանը կոչով դիմել է մարզաշխարհի ներկայացուցիչներին
![]() Սպորտի վարպետ, Երևանի Արարատի և ԽՍՀՄ հավաքականի նախկին ֆուտբոլիստ Հովհաննես Պողոսյանը հանդես է եկել հայարարությամբ․ «Մարզաշխարհի հարգելի՛ ներկայացուցիչներ, մեր հայրենիքն ապրում է իր պատմության դաժանագույն ու ողբերգական ժամանակաշրջանը։ Պատմության ընթացքում հերթական անգամ վտանգվում է մեր գոյությունը։ Դավաճան իշխանությունները՝ ազգադավ վարչապետի գլխավորությամբ, մեր ժողովրդին հանձնել են բախտի քմահաճույքին։ Ամեն հաջորդ օրը մեզ մատուցում է պետականակործան և ողբերգական նոր անակնկալներ։ Պահի հրամայականն է դարձել վայրկյան առաջ ձերբազատվել այս ապիկար և ազգադավ իշխանություններից՝ հանուն մեր ազգի և պետության փրկության։ Լինելով մարզաշխարհի ներկայացուցիչ՝ կոչ եմ անում բոլորիդ համախմբվել հանուն մեր ազգի, մեր պետության, մեր ինքնիշխանության փրկության՝ դավաճան վարչապետի հրաժարականի հանջով։ Չէ՞ որ մենք միշտ բարձր ենք պահել մեր ազգի և մեր հայրենիքի պատիվն ու արժանապատվությունը։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը, փառք մեր բանակին, հավերժ փառք մեր հերոս նահատակներին»։ |

Մահացել է «Ուրարտուի» սան Վահան Պետրոսյանը
120Երեկ, 15:42
Կատարը մտադիր է անցկացնել կանանց աշխարհի առաջին ակումբային առաջնությունը
54912.01.2026, 22:06
«Բարսելոնա»-ն հաղթել է «Ռեալ»-ին և նվաճել Իսպանիայի սուպերգավաթը (տեսանյութ)
35612.01.2026, 01:06
«Ռեալը» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում կմրցի «Բարսելոնայի» հետ
76109.01.2026, 12:50
«Օլիմպիական խաղերում ունենք դահուկորդներ, որոնք կառավարության կողմից ոչ մի լումա չեն ստանում». Պեդրո Զարոկյան (լուսանկար)
21807.01.2026, 21:18
«Սպորտը պետք է լինի սպորտի մասին»․ Ժաննա Անդրեասյան (տեսանյութ)
17307.01.2026, 16:24
