Երևան`   +11 °C
Այսօր`   Երկուշաբթի, 16 նոյեմբերի, 2026 թ.

Ռուս լրագրողներն ազատ են արձակվել․ նրանց կարտաքսեն Թուրքիայից

1678
Երկուշաբթի, 07 դեկտեմբերի, 2020 թ., 19:20
Ռուս լրագրողներն ազատ են արձակվել․ նրանց կարտաքսեն Թուրքիայից

Ստամբուլի դատարանը երկուշաբթի օրը ազատ է արձակել ռուսական НТВ հեռուստաալիքի լրագրողներին։ Ինչպես հաղորդում է ТАСС-ը՝ ցուցմունք տալուց հետո 2 ռուս լրագրողներն ազատ են արձակվել, նրանց հետ կալանքից ազատ է արձակվել նաև Թուրքիայի մի քաղաքացի։
Հեռուստաընկերության մամուլի ծառայությունում հստակեցրել են, որ լրագրողներն առաջիկայում կարտաքսվեն ՌԴ:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 4-ին ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ ռուս լրագրողներ Ալեքսեյ Պետրուշկոն և Իվան Մալիշկինը, որոնք գտնվում են Ստամբուլում, դադարել են կապի դուրս գալ: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ լրագրողները ձերբակալվել են։