Երևան`   +7 °C
Այսօր`   Հինգշաբթի, 28 մարտի, 2024 թ.

Ռուս խաղաղապահները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը

1980
Ուրբաթ, 04 դեկտեմբերի, 2020 թ., 11:40
Ռուս խաղաղապահները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը

Ռուս խաղաղապահները սկսել են Ստեփանակերտի ծայրամասերի ականազերծումը, ուրբաթ հաղորդել Է ՌԴ Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ նախորդ օրվա ընթացքում ռուս խաղաղապահները Ստեփանակերտի հարավային ծայրամասում գտնվող խոշոր տեղանքը մաքրել են պայթունավտանգ օբյեկտներից: Տեղանքի ինժեներա-սակրավորական հետազոտության ընթացքում հայտնաբերվել է 10 կասետային ռազմամթերք:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները՝ նետված կամ չաշխատող ռազմամթերքը դուրս է բերվում հատուկ սարքավորված հրաձգարան և ոչնչացվում: Իսկ զինամթերքը, որը հնարավոր չէ անվտանգ տարհանել, ոչնչացվում է տեղում:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղում ինժեներական ստորաբաժանումների կողմից ականազերծվել է ավելի քան 45 հեկտար տարածք, ավելի քան 14 կմ ճանապարհ, հայտնաբերվել և վնասազերծվել է 1120 պայթյունավտանգ առարկա: