Երևան`   +16 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.

Ստեփանակերտում 1 օրում վնասազերծվել է մոտ 100 պայթյունավտանգ առարկա

1051
Հինգշաբթի, 03 դեկտեմբերի, 2020 թ., 12:40
Ստեփանակերտում 1 օրում վնասազերծվել է մոտ 100 պայթյունավտանգ առարկա

Ռուս խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներն անցած 24 ժամվա ընթացքում շուրջ 100 պայթյունավտանգ առարկա են հայտնաբերել և վնասազերծել Ստեփանակերտում: Այս մասին դեկտեմբերի 3-ին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ խաղաղապահները վտանգավոր առարկաների հայտնաբերման և մաքրման աշխատանքներն իրականացրել են մայրաքաղաքի հարավային հատվածում:

Նշվում է, որ հայտնաբերված վտանգավոր առարկաները դուրս են բերվում հատուկ հրաձգարան, իսկ որոնք փոխադրման ենթակա չեն, պայթեցվում են տեղում: